Բաժիններ՝

Փարիզի և Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը վերականգնված չէ. Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար

Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում վստահությունը, որը խախտվել է ֆրանսիական սուզանավերի կառուցման պարտավորագրից Ավստրալիայի հարաժարման շուրջը ծագած սկանդալի պատճառով, առայժմ վերականգնված չէ: Այդ մասին հայտարարել Էէ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը նոյեմբերի 19-ին Le Monde թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այժմ մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ վստահության վերականգնման գործընթացում, բայց մենք տակավին մինչեւ վերջ չենք դա արել»,- ասել է Լը Դրիանը: «Ձեռնարկվել են կարեւոր գործողություններ, ինչի մասին են վկայել Հռոմում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններն ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ, իսկ այնուհետեւ Ֆրանսիայի ղեկավարի հանդիպումը (ԱՄՆ-ի) փոխնախագահ Քամալա Հարիսի հետ Փարիզում»,-ընդգել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930