
Ռուսաստանն աչքերը չի փակի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի սադրանքների վրա. Լավրով

Ռուսաստանն աչքերը չի փակի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրների կողմից ամենակոպիտ սադրանքների, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմամոլական տրամադրությունների խրախուսման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շվեդիայի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:
«Մենք աչք չենք փակի այն ամենակոպիտ սադրանքների վրա, որոնք ամեն օր մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամների եւ ավելի ու ավելի հաճախ՝ Եվրամիության կողմից, այդ թվում՝ ուկրաինացիների համար ինչ-ինչ ուսումնա-վարժական ռազմական առաքելություններ կազմակերպելու, ուկրաինական բանակը հենց այն գործողություններին պատրաստելու՝ Ուկրաինայի ռազմամոլներին հաճոյանալու նրա փորձը, որոնցով նա մշտապես սպառնում է, հայտարարելով, թե ուժով կվերցնի Դոնբասը, չցանկանալով կատարել Մինսկի համաձայնությունները, ոտնձգություն է կատարում ռուսական Ղրիմի նկատմամբ»,- ասել է նախարարը:
Լավրովի խոսքով՝ ամբողջ ռազմատենչ հռետորաբանությունը եւ Ուկրաինայում ռազմական նախապատրաստությունները Արեւմուտքի կողմից սկզբունքային որեւիցե գնահատականի չեն հանդիպում: Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է Արեւմուտքի հետ երկխոսության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: