
Նշվել է սուրճի ամենավտանգավոր տեսակը

Սրճային ըմպելիքները, ինչպիսիք են՝ լատտեն, ամերիկանոն, էսպրեսոն, վնասակար չեն, բայց դրանց օգտագործման ժամանակն ու ծավալը կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, զգուշացրել է սննդաբան Տատյանա Սելեզնյովան:
Նա «Аргументы и факты» թերթի հետ զրույցում անդրադարձել է սուրճի ամենավտանգավոր տեսակներին:
Բժշկուհին խորհուրդ է տվել օրական խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սուրճ: Միևնույն ժամանակ, առողջության համար ամենավտանգավորն այս ըմպելիքի այն տեսակներն են, որոնք պարունակում են տարբեր քաղցր հավելումներ՝ շաքար և օշարակներ:
«Հիշեք, որ գիշերը սուրճ խմելը կարող է խանգարել քունը»,- հավելել է Սելեզնյովան։
Նա նաև նշել է, որ սերուցքն ու կաթը մեղմացնում են սուրճի ազդեցությունը, բայց ավելացնում են ըմպելիքի կալորիաները: