Ադրբեջանական լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես, Աշգաբադի հռչակագիրը, որում արտացոլվել են Ադրբեջանի շահերից բխող դրույթներ։
ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը:
Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում:
Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար:
Իրանի կենտրոնական մասում գտնվող Չեհարմեհալի և Բախտիարիայի նահանգում ուղղաթիռ է կործանվել:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մեկելը կոչ է արել համավարակների կանխման միջազգային համաձայնագիր կնքել, որը ներառեր նաեւ համապատասխան ջանքերի ֆինանսավորումը: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 29-ին՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վեհաժողովում։
Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի:
Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աշգաբադում կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Եթե գործող վարչապետն ասում է՝ կան տարածքներ, որոնք քարտեզով պատկանում են Ադրբեջանին, բայց մեր տիրապետության տակ են, ապա ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այդ հայտարարությունը ցույց տալ և ասել, որ մեր տարածքները ձեր տիրապետության տակ են, և եթե սահմանազատում, սահմանագծում չարվի, մենք կգանք և ուժային եղանակով կվերցնենք՝ հենվելով ՀՀ վարչապետի խոսքերի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Աշգաբադում ՏՀԶԿ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի հետ, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվել անկեղծորեն քննարկել օրակարգում դրված հարցերը:
Ուղղաթիռ է կործանվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Չեհարմեհալի եւ Բախտիարիայի նահանգում:
Ջրականում (Ջեբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել:
Ադրբեջանական բանակի ականանետային եւ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել:
Էսքան անպիտանության, անգրագիտության ֆոնին վաղը Երևանն էլ են հանձնելու:
Ես չգիտեմ, թե այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին։ Այդ համատեքստում հարկ է նաև հիշել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որն այդպես էլ անարձագանք մնաց։ Նա ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի հարցում չենք կարող ունենալ հայանպաստ լուծում, սա մենք ևս պետք է տողատակերով հասկանանք։ Այսինքն՝ Արցախի հայանպաստ միակ լուծումը, որը կարող է լինել, Ադրբեջանից անջատ կարգավիճակն է, իսկ ինքն ասում է, որ նման բան չի կարող լինել։ Այստեղ տեսնում ենք, որ ՀՀ իշխանության համար Արցախի հայանպաստ լուծումը փակված թեմա է, ինչպես Ալիևն է ասում՝ այլևս նման խնդիր չկա։
վ
Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է առաջին գործընթացը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ։
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները:
Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն Ռուս-չինական էներգետիկական երրորդ բիզնես-համաժողովում: Այդ մասին պատմել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն է:
ՇՀԿ-ի պատվիրակությունը Ղրղզստանի օրենսդրության նորմերի խախտումներ չի նշել, որոնք կարող են կասկածի տակ դնել խորհրդարանի ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Երիկ Աշիմովը:
Աֆրիկայի պետություններում Չինաստանի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 2020 թականի վերջին գերազանցել է 43 միլիարդ դոլարը: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի դիվանատան կողմից նոյեմբերի 26-ին հրապարակված «Չինաստանը եւ Աֆրիկան նոր դարաշրջանում. հավասարների գործընկերություն» սպիտակ գրքում:
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) զեկույց է ներկայացրել երկրից երիտասարդների արտագաղթի, «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանա֊ադրբեջանական նման համաձայանգրի ստորագրումը ոչ մանևր է, ոչ էլ տեխնիկական դիվերսիֆիկացիա։
Թբիլիսիից 230 կմ հեռավորության վրա 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը։
Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական, վերականգնման և տեղում խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով, ասվում է հայտարարության մեջ։
Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
1919 թվականին Հաշտության վեհաժողովի Հինգի խորհրդի կողմից Հայաստանում կոմիսար է նշանակվում ամերիկացի քաղաքական-ռազմական գործիչ Ուիլյամ Հասկելը։ Արդեն իսկ օգոստոսի 21-ին Հասկելը ժամանում է Երևան և սկսում իր գործունեությունը։ Նախորդ համարներում տպագրված մի քանի հոդվածներում արդեն իսկ տեսնում ենք, թե Զանգեզուրի և Արցախի հետ կապված ինչ ծրագրեր է ներկայացնում Հասկելը Հայաաստանի Առաջին Հանրապետության կառավարությանը, սակայն իրականացնում է լրիվ հակառակը։ Նույն թվականի օգոստոսի 29-ին Հասկելը Ադրբեջանի կառավարության ղեկավար Ուսուպբեգովի հետ ստորագրում է պայմանագիր։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Աշխաբադում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։
Ամերիկյան CNBC-ի հրապարակած վերլուծական հոդվածի համաձայն՝ եթե թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակի արժեզրկվել, Թուրքիան առաջիկայում դժվարանալու է վճարել իր պարտքերը, որոնց մեծ մասը (օգոստոս ամսի դրությամբ 57 տոկոսը) կապված է արտարժույթի հետ կամ արտահայտված է դրանով։