Բաժիններ՝

35-ամյա տղամարդը ձերբակալվել է. նրա տան մոտ սահմանվել է հսկողություն

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։

Ինչպես հաղորդում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա աշտարակցու բնակության հասցեի զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, զգալի չափերի մարիխուանայով փաթեթներ։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031