Բաժիններ՝

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ:

«Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:

Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնեց, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:

Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031