
Հուլիսին Հայաստան է այցելել ավելի քան 263.000 զբոսաշրջիկ. առավել շատ եկել են ՌԴ-ից

Հայաստան այս տարվա հուլիսին այցելել է 263.592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237.603-ի համեմատ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 2019 թվականից ի վեր այս տարվա հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ամենամեծն է:
Օրինակ՝ 2023-ի հուլիսին Հայաստան է այցելել 255.706 զբոսաշրջիկ, 2022-ի հուլիսին՝ 188.856 զբոսաշրջիկ, 2021-ի հուլիսին՝ 105.127, 2019-ի հուլիսին՝ 202.322:
2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):