«ԱՄՆ-ն վճռական է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»․ Ամերիկացի պաշտոնյա

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Թուրքիա կատարած այցի և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական լրատվական գործակալությանը՝ Անադոլուին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քերըն Դոնֆրիդը նշել է, որ Թուրքիային չպետք է անհանգստացնի Հունաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը, քանի որ ԱՄՆ-ի համար լավ է ՆԱՏՕ-ական ցանկացած դաշնակցի հետ խորը համագործակցության մեջ լինելը։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ վճռական է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունում Թուրքիայի հետաքրքրությունը F-16 կործանիչների մատակարարման գործընթացի նկատմամբ և հայտնել, որ առաջիկայում այս հարցի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով Թուրքիայից պատվիրակություն է մեկնելու Վաշինգտոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930