Բաժիններ՝

Փոլ Մաքքարթնին հայտարարել է The Beatles-ի նոր ձայնասկավառակի մասին

Լեգենդար The Beatles խմբի բաս կիթառահար, աշխարհահռչակ երաժիշտ, երգերի հեղինակ Փոլ Մաքքարթնին հայտարարել է խմբի նոր ձայնասկավառակի թողարկման մասին: Արտիստը այս մասին հայտնել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում:

Նրա խոսքով՝ ձայնասկավառակը կկոչվի «Anthology 4»: Հնարավոր երգերի ցանկն արդեն հայտնվել է առցանց։

«The Beatles-ի պատմությունը՝ նրանց սեփական խոսքերով։ Anthology-2025՝ երաժշտություն, գիրք և սերիալ Disney+-ում՝ այս աշնանը»,- գրել է Մաքքարթնին։

Հաղորդվում է, որ հավաքածուն բաղկացած է երգերի և նախկինում չթողարկված կոմպոզիցիաների 13 դեմո տարբերակներից: Աշնանը նաև սպասվում է «The Beatles Anthology» վավերագրական շարքի ընդլայնված տարբերակի թողարկումը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1995 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս