Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանն ու Հունգարիան բիզնես-գործարքների են պատրաստվում

Հունգարական ընկերություններն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում պատրաստվում են ներդրումներ անել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին Բաքվում կայացած ադրբեջանա-հունգարական բիզնես-ֆորումին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պյոտր Սիարտոն։ Ֆորումին մասնակցել է հունգարական 24 ընկերություն։

Հունգարական ընկերությունները, այդ երկրի պաշտոնյայի խոսքով, կներգրավվեն Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում էներգետիկ, գյուղատնտեսական և տրանսպորտային ծրագրերում։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծը։ Նախագծով սահմանվում է, որ այն գործողությունները, որոնք իրականացվում են Արցախի օկուպացված տարածքներում և չեն համապատասխանում Արցախի օրենսդրությանը, ամբողջությամբ ենթակա են պատասխանատվության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց նախագծի համահեղինակ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28