
ՄԱԿ-ը զգուշացնում է համաշխարհային առևտրին սպառնացող լուրջ վտանգի մասին

Համաշխարհային առևտրային քաղաքականության անորոշության ինդեքսը 2025 թվականի առաջին եռամսյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից պատրաստված 2025 թվականի սեպտեմբերի Համաշխարհային առևտրի զեկույցում։
Այնտեղ ասվում է, որ անկանխատեսելիությունը դարձել է համակարգային և կրում է գլոբալ բնույթ։ Այս մթնոլորտը հանգեցնում է ծախսերի աճի, խաթարում է ֆինանսական շուկաները և խորացնում երկրների միջև անհամաձայնությունները։
Այս իրավիճակում ամենածանր բեռը ընկնում է փոքր արտահանողների և զարգացող երկրների վրա, որոնց ֆինանսական հնարավորություններն ու լոգիստիկան սահմանափակ են, և նրանք չեն կարող մեղմել ցնցումների հետևանքները։
Ինչպես ընդգծում են փաստաթղթի հեղինակները, անորոշությունը դարձել է նոր սակագին, որը պետք է վճարի ամբողջ համաշխարհային տնտեսությունը։