Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 23.664-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 23 հազար 664-ով: Մահացել է 42 մարդ:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 250 հազար 108 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 8326 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 38 հազար 391 հիվանդ: Մահացել է 15 հազար 102 մարդ:
Մեկ օրում արվել է 77 հազար 584 թեստ, այդ թվում 47 հազար 972-ը՝ հակագենի եւ 129 հազար 612-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 30,05 տոկոսշ վերջին 14 օրում՝ 24,27 տոկոս, վերջին յոթ օրում՝ 27,36 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 736 հազար 590 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 5 հազար 411 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 37 քաղաքացի, ստացիոնարներում՝ 5723, քովիդ-հյուրանոցներում՝ 1969 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: