Բաքվի «կառուցողական» պատասխանը Հայաստանի առաջարկին. Ինչ ուզում, այն էլ անում ենք

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վերջակետ դրեց սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված կառուցողական լուծման Բաքվի պատրաստակամության հարցում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը մերժել է հայկական կողմի առաջարկները։

«Երկու շաբաթ առաջ Հայաստանը նոր առաջարկներ արեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- ասել է Բայրամովը Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսին, ըստ news.am-ի՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նրա խոսքով՝ հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ «Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց՝ առանց որեւէ պայմանի»,- ընդգծել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։ «Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք չունի որեւէ պայման դնելու սահմանների սահմանազատման հարցում»,- եզրափակել է Բայրամովը, ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքերը:

Ակնհայտ է, որ նշված «պայմաններից» մեկը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28