
Դոնեցկում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայտնի է, որ ԴԺՀ-ից տարհանվել է արդեն ավելի քան 6600 մարդ, որոնցից 2436-ը՝ երեխաներ: