Բաժիններ՝

Դոնբասից Ռուսաստանի սահմանը հատել է ավելի քան 10.000 մարդ

Ռուս-ուկրաինական լարման ֆոնին Դոնբասից Ռուսաստան է անցել 10 հազար 356 մարդ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրը:

«Ժամը 10:00-ի դրությամբ՝ սահմանը հատել է 10 հազար 356 մարդ, որոնցից 4527-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 5806-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ, իսկ 23-ն օտարերկրացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս