
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ավելացնել Արցախից տարհանվածների աջակցությունը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Ջոշ Գոթհայմերը, ով նախօրեին հանդիպել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ:
«Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: Նրանք պատմությունները լսելուց և նրանց երեխաներին հանդիպելուց հետո ակնհայտ է, որ պետք է անենք ավելին՝ ճանաչելու տեղի ունեցած կոտորածներն ու պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին:
Որպես հրեա ամերիկացի՝ էթնիկ փոքրամասնություններին թիրախավորելը խիստ անձնական է ինձ համար: ԱՄՆ-ն պետք է անի ավելին՝ կանգնելու հայերի կողքին, այդ թվում և ընդլայնելով Արցախից տարհանվածների աջակցությունը և դադարեցնելու օգնության տրամադրումն Ադրբեջանին»,- գրել է նա: