
ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմաններից

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից: Դա պետք է դառնա կարևոր առաջին քայլը ճգնաժամի խաղաղ կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք վերահաստատում են Ռուսաստանին արված առաջարկը՝ քննարկումներ իրականացնելու սովորական ու միջուկային սպառազինության հետ կապված ռիսկերի նվազեցման ու դրանց նկատմամբ վերահսկողության թեմաներով:
Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ում կարծում են՝ Եվրոպայում անվտանգությանը հիմնված է միայն ԱՄՆ հետ համագործակցության վրա, ինչի ապացույցն են եղել համաշխարհային երկու պատերազմները: