
Ուկրաինան հայտնել է երկրի արևելքում իրադրությունը լիարժեքորեն վերահսկելու մասին

Ուկրաինայի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Դոնբասի շփման գծում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում իրադրությունը վերլուծում են մեր երկրի հատուկ ծառայությունները: Աշխատանքային կարգով տեղի է ունենում հետախուզական տվյալների մշտական վերլուծություն և տեղեկատվության փոխանակում գործընկերների հետ: Ուկրաինան պարբերաբար հավելյալ հետախուզական արդիական տվյալներ է ստանում ռուսական ուժերի ակտիվության վերաբերյալ: Երկրի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից»,- ասվում է «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: