«Սա հենց այն պատեհ պահերից մեկը կարող դառնալ Ադրբեջանի համար «կիսատ մնացածը» ավարտին հասցնելու առումով». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ զբաղված եք ձեր կոմից մերժելի ԺՊ-ի նկարի ֆլեշմոբ-ժամանցով և հետևաբար ոչ միտումնավոր, բայց այնուամենայնիվ նրա PR-ով տեղեկացնեմ, որ Դոնեցկի և Լուգանսկի շուրջ իրավիճակը շեշտակիորեն սրվում է:
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարը ուղերձով դիմել է իր համաքաղաքացիներին, հայտարարելով բնակչության համընդհանուր և կենտրոնացված տարհանման մասին դեպի Ռուսաստան: Խոսքը գնում է մոտ 2 մլն 270 հազար բնակչության մասին, եթե միանա նաև Լուգանսկը, ապա շուրջ 3 մլն բնակչության:
Սա նշանակում է 1570 կմ ռուս-ուկրաինական սահմանի ողջ շփման գծով համարյա պատերազմական իրավիճակ է:
Սա ստեղծելու է Ռուսաստանի համար ծայրահեղ լարված և վտանգավոր իրավիճակ գործընկեր երկրների ողջ պարագծային անվտանգային համակարգի երաշխավորման առումով: Մեր ռազմական և անվտանգային համակարգը՝ ավելի ճիշտ այն ինչ դեռ մնացել է այդ համակարգից, լրջագույն պլանավորման պետք է անցնի ադրբեջանական հնարավոր հերթական ագրեսիան, թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի նկատմամբ կանխելու համար:
Սա հենց այն պատեհ պահերից մեկը կարող դառնալ Ադրբեջանի համար «կիսատ մնացածը» ավարտին հասցնելու առումով:
P.S. Զգոնության կոչը բացարձակապես չի վերաբերվում ՀՀ իշխանություններին: Այն վերաբերվում է մեր ռազմական և անվտանգային համակարգերում իրենց ծառայությունը իրականացնող սպաներին և մասնագետներին, ովքեր պատվով շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը»: