Թուրքիայում կբացվի Amazon-ի ապրանքների պահեստ

Ինտերնետային առևտրով զբաղվող հանրահայտ «Amazon» ընկերությունը հայտնել է Թուրքիայում 100մլն դոլարի ներդրում անելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ գործընթացի շրջանակներում Ստամբուլում բացվելու է Amazon-ի ապրանքների պահեստ: Միաժամանակ ընկերությունը հայտնում է, որ տարբեր հաստիքների համար բացվելու է շուրջ 1000 աշխատատեղ:

Այս պահին արդեն սկսվել են սպասարկման ոլորտի աշխատողների հավաքագրումը:

Նշենք, որ Amazon-ը Թուրքիա է մուտք գործել 2018 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031