Բաժիններ՝

Բայդենը Եվրոպա կուղևորվի՝ քննարկելու Արևմուտքի հետագա արձագանքը Ուկրաինայի իրադարձություններին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 23-ին ուղեւորվում է Եվրոպա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին. նրա ուղեւորության հիմնական նպատակն Արեւմուտքի հետագա արձագանքի համակարգումն է Ուկրաինայի իրադարձություններին։

«Նախագահ Բայդենը վաղը ուղեւորվում է Եվրոպա, որպեսզի ամրապնդի անհավատալի միասնությունը, որոնք մենք կերտել ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ (…), եւ խորհրդակցել հաջորդ քայլերի շուրջ»,-մարտի 22-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը: Սկզբում Բայդենը կուղեւորվի Բրյուսել, որտեղ մարտի 24-ին կկայանա ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Բայդենը, ինչպես սպասվում է, հանդես կգա խոսքով: Նաեւ մարտի 24-ին կանցկացվի G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը:

«Նա կայցելի ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների՝ շտապ կարգով հրավիրված գագաթնաժողով. նա կմասնակցի G7-ի երկրների ղեկավարների հանդիպմանը եւ Եվրախորհրդի նիստում հանդես կգա Եվրոպական միության 27 անդամ պետություններին ղեկավարներին հղած ուղերձով»,-հայտարարել է Սալիվանը: Մասնավորապես, այդ միջոցառումներում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռազմական օգնությունն Ուկրաինային եւ Ռուսաստանի վրա պատժամիջոցների օգնությամբ ճնշում գործադրելը: Բացի այդ, Սալիվանի խոսքով, Բայդենը գործընկերների հետ միասին պլանավորում է հայտարարել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Նա չի ճշտել, թե իր գործընկերներից որի հետ է ԱՄՆ-ը պատրաստվում դա անել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս