TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է. ԱՄՆ պաշտոնյա

Թրամփի ուղին՝ TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է և ծառայում է հեռավորությունից երկար ժամանակ բաժանված ադրբեջանական շրջանների վերամիավորմանը: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Անյելը։

Նրա խոսքով՝ մոտ 42 կիլոմետր երկարությամբ այս կապող երթուղին ոչ միայն կմիավորի նշված տարածքները, այլև նոր հնարավորություններ կբացի Միջին միջանցքի համար. «Միջին միջանցքի հիմնական նպատակն է ապահովել ապրանքների ավելի արագ և արդյունավետ տեղաշարժը Արևելքի և Արևմուտքի միջև, այսինքն՝ Եվրոպայից Չինաստան և հակառակը։

Նա նշել է, որ փաստորեն, TRIPP երթուղին կդառնա լրացուցիչ և ռազմավարական տրանսպորտային միջանցք Եվրասիայում ապրանքների տեղափոխման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930