Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Այս մասին մարտի 23-ին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Լեհաստանի առաջարկն Ուկրաինա դաշինքի խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի կազմում, սակայն աջակցում է Ուկրաինային: ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի: Պետք է հասկանալ, որ կարևոր է սատարել Ուկրաինային, սակայն կարևոր է նաև կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը: Այս իսկ պատճառով մենք հստակ ասել ենք, որ զորք Ուկրաինա չենք ուղարկի»,- ասել է նա:
Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացված մարտական պատրաստականության ռեժիմով Եվրոպայում տեղակայել է հազարավոր զինծառայողների: