Բաժիններ՝

Վրաստան բերվող թուրքական դեղամիջոցների ցուցակն ընդլայնվել է

Թուրքիայից Վրաստան բերվող դեղամիջոցների ցուցակն ընդլայնվել է մինչեւ 45 անուն: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարությունը։

Թուրքական դեղագործական շուկայի բացումից հետո բազմաթիվ դեղամիջոցների գներ Վրաստանում նվազել են 60-80 տոկոսով:

Թուրքական դեղամիջոցները կարելի է ձեռք բերել երեք խոշոր ցանցային ընկերությունների դեղատներում: Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ հղումով:

Թուրքիայից ներմուծվող դեղամիջոցների ցուցակը տրամադրվում է դեղագործական սեկտորի կողմից եւ նորացվում ընկերություններից ստացված տեղեկատվությանը համապատասխան: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թուրքիայից էժան դեղամիջոցների ներկրումը մեծ թեթեւացում կլինի քաղաքացիների համար:

Նրա խոսքով՝ դեղերի բարձր գները բացարձակապես անընդունելի են, ուստի այդ պատճառով կառավարությունը որոշում է ընդունել բացել երկրի դեղագործական շուկան թուրքական դեղամիջոցների համար: Ղարիբաշվիլին ընդունել է, որ երկրի դեղագործական շուկան դեռ 2021 թվականի նոյեմբերին օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ դեղերի գների կարգավորման կարիք ունի, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031