Բաժիններ՝

Պապուաշվիլին Թբիլիսիում տեղի ունեցածի համար մեղադրել է երկրում Գերմանիայի դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի մոտ տեղի ունեցածի համար մեղադրել է երկրում Գերմանիայի դեսպանին, իսկ ցուցարարներին անվանել «տիտուշկաներ»։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում ծայրահեղականներին աջակցելը և օտարերկրյա դեսպանի կողմից բռնությունը չդատապարտելը ընտրություններին կոպիտ միջամտության օրինակ է, որը խախտում է Վիեննայի կոնվենցիան»,- գրել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ իշխող թիմի կողմնակիցների ու ընդդիմադիր ցուցարարների միջև բախում է եղել։ Վերջին օրերին ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում արդեն 2-րդ դեպքն է բախումների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930