Շաբաթվա ընթացքում քովիդով հիվանդացության 7 տոկոս աճ է արձանագրվել․ ԱՀԿ
Անցած շաբաթ ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 32 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է է տոկոսով, իսկ մահացու վախճանների թվը կրճատվել է 23 տոկոսով, մարտի լույս 23-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ինչպես նշված է շաբաթական տեղեկագրում, «էական նվազումից հետո, որը դիտվել է հունվարի վերջից, COVID-19-ի նոր դեպքերի թիվն ավելացել է երկրորդ շաբաթն անընդմեջ. աճը մարտի 14-ից մինչեւ 20-ը կազմել է 7 տոկոս»:
Միեւնույն ժամանակ մահացությունը նվազում է: Անցած յոթ օրում գրանցվել է 23 տոկոսով պակաս մահացու վախճան, քան նախորդ շաբաթ: ԱՀԿ-ում հաղորդումներ են ստացվել 12 384 300 մարդու վարակման մասին: Արձանագրվել է 32 959 մահացու վախճան: Նախորդ շաբաթվա (մարտի 7-ից մինչեւ 13-ը) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Աեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (21 տոկոսով): Եվրոպայում, որին բաժին է ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 42 տոկոսը, հիվանդացությունը մնացել է նախկին մակարդակում, իսկ ԱՀԿ-ի մնացած չորս տարածաշրջաններում այն նվազել է: Առանձնապես էական նվազում է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (41 տոկոսով):
Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (5 տոկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում առանձնապես շատ Ամերիկայում (42 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (38 տոկոսով): Աֆրիկայում արձանագրվել է նվազում 19 տոկոսով, Եվրոպայում՝ 15 տոկոսով: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին է հայտնել Կորայի Հանրապետությունը (2 817 214):
Այնուհետեւ հաջորդում են Վիետնամը (1 888 694), Գերմանիան (1 538 666), Ֆրանսիան (582 344) եւ Ավստրալիան (513 388): Ռուսաստանում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (3 681): Այնուհետեւ հաջորդում են ԱՄՆ-ը (3 612), Բրազիլիան (2 242), Կորեայի Հանրապետությունը (2 033) եւ Չինաստանը (1 921): Մարտի 22-ի Երեւանի ժամանակով 20:27-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 470 839 745 ախտահարվածների եւ 6 092 933 մահացածների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 244 012-ով, մահացու վախճաններինը՝ 14 865-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: