Գերմանիայի կանցլերը պատմել է էներգապաշարների ներմուծումց կտրուկ հրաժարվելու վտանգի մասին
Ռուսաստանի նավթից եւ գազից կտրուկ հրաժարումն իր մեջ կթաքցնի ռիսկեր, այդ թվում Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակախվածությունից կրճատման վրա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 23-ին Die Zeit-ում հրապարակված հարցազրույցում:
«Ռուսաստանյան ներմուծումից կախվածությունը մենք կկրճատենք ավելի արագ, քան ոմանք կարծում են, բայց միանգամից դա չի ստացվի անել: Մատակարարումների կտրուկ դադարեցումն իր մեջ թաքցնում է էական սպառնալիքներ ամբողջ Եվրոպայի համար, դա պետք է հասկանալի լինի բոլորին: Խոսքն այն մասին չէ, որ ձմռանն ավելի տաք սվիտեր հագնենք, ինչպես ոմանք են ասում թեթեւամտորեն: Խոսքն այն մասին է, որ կախված հանգամանքներից, չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, ծերանոցները եւ դպրոցները, եւ որ էներգիա չեն ստանա արդյունաբերական ձեռնարկությունները:
Խաղասեղանին կհայտնվեն հազարավոր աշխատատեղեր»,- ասել է կանցլերը: Այդ առանչությամբ դաշնային կառավաությունը պահպանում է իր դիրքորոշումը, հավելել է Շոլցը: «Մենք չենք ցանկանում դադարեցնել նավթի եւ գազի ներմուծումը»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Գերմանիան նպատակ է դրել կլիմայական չեզոքության հասնելու 2045 թվականին: Եվրահանձնաժողովը մարտին Եվրամիության երկրներին առաջարկել է մինչեւ այս տարեվերջ 67 տոկոսով կրճատել ռուսական գազի մատակարարումներից կախվածությունն Ուկրաինայի հակամարտության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: