
Երևանի Սիսակյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանների մի մասի հատակը և միջանցքը շարունակվում են քանդվել. բնակիչներն ահազանգում են

Երևանի Սիսակյան փողոցի 20 շենքում արտակարգ իրավիճակ է տիրում և իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վտանգավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Շենքի հետևի մուտքի առաջին հարկի ընդհանուր միջանցքով բնակարանների հատակը սկսել է փլուզվել, իսկ պատերին արդեն խորը ճեղքեր են առաջացել։ Բնակիչները պատմում են, որ ամեն օր վախով են քնում ու արթնանում՝ չգիտենալով՝ հաջորդ պահին պատերը կդիմանան, թե ոչ։
Բնակիչները ասում էին․ «Տունն արդեն չի կարելի անվտանգ համարել, մենք մեզ անօգնական ենք զգում։ Մեր ընտանիքներում անչափահաս երեխաներ են մեծանում, որոնք ամեն օր վտանգի մեջ են։ Տները խոնավ են, պայմանները՝ անբարենպաստ ու կյանքի, առոջղության համար խիստ վտանգավոր։ Մենք ապրում ենք անընդհատ լարվածության մեջ, որովհետև չգիտենք՝ գիշերը կկարողանանք արթնանալ անվտանգ, թե պատերը մեր գլխին կփլվեն։ Չգիտենք էլ ում դիմենք, որ հարցը լուծվի, մինչև ողբերգություն չլինի։ Հասցրել ենք դիմենք թե Մալաթիայի թաղապետարան, թե Երևանի քաղաքապետարան, սակայն միևնույնն է երկուսն էլ գտնում են, որ մենք պետք է նորոգենք։ Այժմ հույսով դիմում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վստահ ենք, որ եթե նա իմանա, որ այսպիսի պայմաններում ենք ապրում, համապատասխան կառույցներին հանձնարարական կտա ու այս հարցը վերջնակապանես կլուծվի»։