Բաժիններ՝

«Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի Իլհամ Ալիևի անունը». Ահմեդով

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» իրագործման միջազգային երաշխիքներ է ստացել»,- այսօր Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է Միլի մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը։

«Վաշինգտոնի բանակցություններն ու դրանց ընթացքում ձեռք բերված հաջողությունները ադրբեջանական դիվանագիտության ամենավառ ձեռքբերումներից են։ «Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության կարևորագույն ծրագրերից է լինելու»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։

Ահմեդովի խոսքով,- «Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է կրում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքին» կշնորհվի նախագահ Իլհամ Ալիևինը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930