Օտարերկրացիների մասնակցությամբ զանգվածային հակամարտություն է տեղի ունեցել Նոր Մոսկվայում
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանություն հոդվածով մարտի 22-ին Նոր Մոսկվայում օտարերկրացիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային հակամարտության պատճառով, որն ավարտվել է մեկ մարդու դանակահարությամբ: Այդ մասին աղորդել են ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Նրա տվյալներով՝ ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել Սկանդինավյան ծառուղում տեղի ունեցած հակամարտության մասին: Ժամանած ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են մի տղամարդու, որը, ենթադրաբար, դանակահարվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց: Հակամարտության մասնակիցներին տարել են ոստիկանության բաժանմունք:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածով (խուլիգանություն): Ոստիկանությունը պարզում է, թե հատկապես ով է վիրավորել տղամարդուն: Ոստիկանություն տեղափոխած անձանց նկատմամբ արձանագրություններ են կազմել մանր խուլիգանության մասին (ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.1 հոդված):
Նրանցից ոմանց նկատմամբ արձանագրություններ են ձեւակերպվել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՌԴ մուտքի կանոնները կամ այնտեղ գտնվելու ռեժիմը խախտելու վերաբերյալ (ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 18.8 հոդված), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: