Երբ լրագրողներն ասում են, որ Արցախ եւ ներկայացնում են հավատարմագիրը, խաղաղապահները նրանց արգելում են մուտք գործել՝ ասելով, որ դուք մուտք եք գործում Ադրբեջան, եւ Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է։ Եթե ցանկանում եք մուտք գործել՝ ձեռք բերեք ադրբեջանական հավատարմագրում։
Վրաստանում փետրվարի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք:
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և ադրբեջաներեն գրել. «Ես այսօր գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջեբրաիլն է»:
Մյանմայում փետրվարի 6-ին համացանցի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NetBlocks ընկերությունը:
Կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն է հարուցում:
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը։
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
Թուրքիայում տուրիստական սեզոնը կսկսվի ապրիլին, մայիսյան տոներին երկրում սպասում են ռուսաստանցի հյուրերին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամսվա ընթացքում երկրից արտաքսել են չինացի երեք լրտեսների, որոնք իրենց ներկայացրել են որպես լրագրողներ:
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել:
Իսրայելի կառավարությունը երկարաձգել է երկիր մուտքի և ելքի արգելքի ժամկետները:
«Անկախ և հայկական Արցախը, և, ընդհանրապես, ինքնուրույն գործող Հայաստանի Հանրապետությունը, որը կարող է տարածաշրջանում խաղացող լինել, թելադրել հայկական շահը՝ ի հակադրություն թուրքականի, ի սկզբանե ոչ ոքի էլ պետք չի եղել, առավել ևս՝ Արևմուտքին և թուրքական աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը՝ ընդգծելով՝ հենց արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը փոխելու համար նպատակ է դրվել Արցախը ՀՀ-ից օտարելու, Հայաստանի Հանրապետությունից խամաճիկ պետություն ստանալու, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապով իրար հետ կապելու:
Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք:
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, ի պատասխան ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելուն:
Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության մեջ եւ կարծում է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին:
Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենը փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբնետի կազմում վերաբաշխումների մասին:
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին:
ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում, հետեւում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում։ «
Վաշինգտոնն աշխարհում ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման քննարկում կատարելիս կխորհրդակցի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ:
Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում 200 մլն դոլար են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հերթական դատական վճիռն է կայացվել։ Պատճառը հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նրա քննադատական հայտարարություններն են։
Ղրղզստանի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Կուբանիչբեկ Ժումալիևը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Մյանմայի զինվորական կառավարությունը ինտերնետ-պրովայդերներին կարգադրել է ժամանակավորապես արգելափակել Facebook մուտքի հնարավորությունը՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջումից մի քանի օր անց աճող բողոքների ֆոնին:
Նիկարագուայի իշխանությունները «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը թույլտրելուց հետո ռուսական կողմի հետ բանակցություններ են վարում առաջիկայում պատրաստուկի մատակարարումն ապահովելու համար:
2021-ի հունվարին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:
Մար ա Լագոյում (Ֆլորիդայի նահանգ) Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբում նրա նախագահ եղած ժամանակ կառուցված ուղղաթիռային թռիչքա-վայրէջքային հրապարակը շուտով կվերացվի:
«Գանգատը հիմնականում վերաբերում է վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումներին, թե ռազմական գործողությունների ակտիվ փուլին, թե այն ամենին, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 10-ից հետո, և, բնականաբար, այնտեղ խոսքը մի խումբ իրավունքների ոտնահարման մասին է՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, գույքային իրավունքներ և այլն: Այսինքն՝ բովանդակային առումով սա պատերազմի ընթացքի ու արդյունքների հետ կապված պահանջատիրության գործընթաց է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը՝ խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած միջպետական գանգատի մասին: