Բաժիններ՝

Վլադիվոստոկում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել փախստականների ժամանման պատճառով

Ապրիլի 15-ից Վլադիվոստոկում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից եւ Ուկրաինայից փախստականների ժամանման պատճառով: Այդ մասին ասվում է Վլադիվոստոկի վարչակազմի որոշման տեքստում:

«Վլադիվոստոկի քաղաքային օկրուգի տարածք Ուկրաինայի, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող այն անձանց ժամանման կապակցությամբ, որոնք մշտապես ապրել են Ուկրաինայի, ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի տարածքներում եւ հարկադրաբար հեռացել են (բնակության) տարածքներից… Վլադիվոստոկ քաղաքի վարչակազմը որոշում է բարձր պատրաստության ռեժիմ սահմանել կառավարման մարմինների եւ արտակարգ իրավիճակների նախազգուշացման ու վերացման միասնական պետական համակարգի Պրիմորիեի տարածքային ենթահամակարգի Վլադիվոստոկի քաղաքային օղակի ուժերի համար»,-ասվում է որոշման մեջ, որն ստորագրվել է քաղաքապետ Կոնստանտին Շեստակովի կողմից:

Քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի հանրապետություններից սկսվել է փետրվարի կեսերից իրադրության սրման ֆոնին: Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ գործողություն է սկսել ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս