«Այն, որ Փառուխի, Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր». Տիգրան Աբրահամյան

Տիգրան աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ ՊՆ փոխանցմամբ, Մարտակերտի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում:

Ըստ հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ։

Այն, որ Փառուխ գյուղի, Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր։

Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930