Բաժիններ՝

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 503 միլիոնին

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 502 միլիոն 892 հազար 204: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 193 հազար 401 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 80 միլիոն 573 հազար 532 եւ 988 հազար 121, Հնդկաստանում՝ 43 միլիոն 039 հազար 972 եւ 521 հազար 743, Բրազիլիայում՝ 30 միլիոն 234 հազար 024 եւ 662 հազար 043, Ֆրանսիայում՝ 27 միլիոն 637 հազար 292 եւ 144 հազար 947, Մեծ Բրիտանիայում՝ 21 միլիոն 916 հազար 961 եւ 172 հազար 014, Գերմանիայում՝ 23 միլիոն 339 հազար 311 եւ 132 հազար 900:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 797,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3034, Հնդկաստանում՝ 372, Բրազիլիայում՝ 3075, Ֆրանսիայում՝ 2196, Մեծ Բրիտանիայում 2501, Գերմանիայում՝ 1581 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս