
Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ

Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել է 2016 թվականից: Այդ մասին հաղորդել է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը:
«Բացթողման գնի ներկայիս փոփոխությունը կանխիչ միջոց է՝ հաշվի առնելով շուկայի ստեղծված կոնյունտուրան: Ռուսաստանի Դաշնության հետ կրկնակի գնային տարբերության ֆոնին փորձագետները կանխատեսում են Բելառուսի սահմաններից շաքարի մեծաքանակ արտահանման հնարավորություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Կոնցեռնի հիմնական խնդիրը սննդամթերքով ապահովումն է, առաջին հերթին՝ ներքին շուկան: Այսօր մենք նշում ենք շաքարի պահանջարկի զգալի աճ. եթե 2021 թվականի հունվար-մարտին բնակչության մեկ շնչին վաճառվել է ամսական 1,1,5 տուփ շաքար, ապա այս տարվա մարտին մեկ մարդու համար խանութի դարակներից տարվել է արդեն մոտավորապես 3 կիլոգրամ շաքար: Եվ դա մենք վերցնում ենք ոչ միայն չափահաս բնակչության, այլեւ ամենավաղ տարիքի երեխաների հաշվով»,-նշել է կոնցեռնի նախագահ Օլեգ Ժիդկովը:
«Հասկանալի է, որ մեկ հոգին չի կարող այդ ծավալների շաքար օգտագործել: Ուստի այսօր մենք ստիպված են միջոցներ ձեռնարկել ներքին շուկայի պաշտպանության համար եւ ապրանքի բացթողման արժեքը բարձրացնել 1 կիլոգրամի դիմաց՝ 60 կոպեկով»,-ասել է նա: Բելառուսում աշխատում է շաքարի չորս ձեռնարկություն՝ Սկիդելի շաքարի կոմբինատը, Սլուցկիի շաքարառաֆինադի կոմբինատը, Գորոդեյի շաքարի կոմբինատը, Ժաբինկովսկիի շաքարի գործարանը: Միագումար օրական արտադրությունը կազմում է մոտավորապես 4,8 հազար տոննա, հաղորդել է «ԻՆտերֆաքս»-ը: