
Առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 11 տոկոսով կրճատվել են

2022 թվականի հունվար – մարտին Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 71,3 միլին դոլար, ինչը 11 տոկոսով քիչ է 2021 թվականի նույն ցուցանիշից: Այդ մասին են վկայում Վրաստանի Ազգային բանկի՝ ապրիլի 15-ին հրապարակված տվյալները։
Վրաստան դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանը գտնվում է երկրորդ տեղում, առաջին տեղում Իտալիան է, որտեղից հանրապետությունում ստացվել է 102,3 միլիոն դոլար:
Այդ ցուցանիշով երրորդ տերում է ԱՄՆ-ը: 2022 թվականի առաջին երեք ամսում այդ երկրից Վրաստան է փոխանցվել 67 միլիոն դոլար, ինչն 9,3 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի հունվար – մարտին:
Ընդամենը 2022 թվականի առաջին եռամսյակում աշխարհի տարբեր երկրներից Վրաստան է փոխանցվել 545,3 միլիոն դոլար, ինչը 9,2 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի առաջին երեք ամսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: