
Ճապոնիայի բնակչությունը 1 տարում ռեկորդային չափով կրճատվել է

Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ մշտական հիման վրա երկրում բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել է 644 հազարով (0,51 տոկոսով)՝ մինչեւ 125,5 միլիոն: Աապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը:
Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ դա անկման ամենամեծ մակարդակն է XX դարի կեսեից ի վեր: Ըստ որում սկսած 2011 թվականից բնակչության նազումը կազմել է 2,3 միլիոն: Այսպիսով, նկատվում է այդ հասարակական գործընթացի աստիճանական արագացման միտումը:
Բնակչության կրճատում է տեղի ունեցել Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում, բացառությամբ հարավային Օկինավայի: Այնտեղ բնակիչների թիվն աճել է 0,07 տոկոսով: 1995 թվականից առաջին անգամ բնակչության նվազում է արձանագրվել Տոկիոյում:
Նախարարությունը նշում է բոլոր տարիքային կատեգորիաների մարդկանց թվի կրճատման միտումը, բացի տարեցներից: Այսպես, 65 տարեկանից բարձր տղամարդկանց եւ կանանց թիվը մեկ տարում ավելացել է 190 հազարով՝ մինչեւ 36,2 միլիոն: Տոկոսային հարաբերությամբ դա կազմում է Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվաքանակի շուրջ 29 տոկոսը:
Մինչեւ 2053 թվականը Ճապոնիայի բնակչությունը, կանխատեսումների համաձայն՝ կկրճատվի մինչեւ 100 միլիոն, իսկ մինչեւ 2065 թվականը՝ մինչեւ 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կկազմեն 60 տարեկանից բարձր մարդիկ: Ազգի այդ սրընթաց ծերացումը ցածր ծնելիության հետ մեկտեղ մոտ ապագայում բազմաթիվ խնդիրներ է խոստանում պետությանը: Օրինակի համար, այժմ աշխատող ճապոնացիները ծեության ժամանակ կաող են զրկվել արժանի վճարումներից, որոնք ստանում են այժմյան թոշակառուները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: