Բաժիններ՝

Ղազախստանը բյուջեի խնայողության նպատակով չեղարկել է մայիսի 9-ի Հաղթանակի օրվա զորահանդեսը

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ծախսերի խնայողության և այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով չի նախատեսում այս տարի զորահանդես անցկացնել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է մայիսի 7-ին և Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։

Այս մասին ուրբաթ հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրությունում նշվում է, որ 2022 թվականին Ղազախստանում զորահանդեսի անցկացումը չի նախատեսվում բյուջեի խնայողության, ինչպես նաև այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով։ Մասնավորապես, առաջնահերթ է Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակության և շարժունակության անհրաժեշտ մակարդակի պահպանումը, պետական և ռազմական օբյեկտների պաշտպանությունն ապահովելու խնդիրների իրականացումը։

2021 և 2020 թվականներին Ղազախստանը նույնպես զորահանդես չի անցկացրել՝ ի պատիվ Հայրենիքի պաշտպանի և Հաղթանակի օրվա՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930