Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները ռուսաստանցիների սեփականության 34 օբյեկտ են գտել. El Paվs

Ռուսաստանցի ֆիզիկական կամ իրավական անձանց ունեցվածքի որոնման հետաքննության ընթացքում, որը ձեռնարկվել է Իսպանիայի նոտարիատի գլխավոր խորհրդի կողմից, հայտնաբերվել են չորս զբոսանավ, նավերի մեկ կայանատեղ եւ 29 անշարժ գույք: Այդ մասին հաղորդել է իսպանական El Paվs թերթը:

Սեփականությունը, որը կապված է ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերերի հետ, հայտնաբերվել է երկրի միջերկրածովյան ափի երկայնքով, ընդ որում՝ 34 օբյեկտներից 16-ը գտնվում են Կատալոնիայում, գրում է հրատարակությունը: Սեփականությունների որոնումն անցկացվել է Միասնական նոտարական ինդեքսի հիման վրա, որն իրենից ներկայացնում է տվյալների բազա, որտեղ 2004 թվականի հունվարից մտցվում են այն բոլոր գործառնությունները, որոնք կատարվում են երկրի նոտարների կողմից:

Թերթի պնդմամբ, գտած ակտիվների հավանական սեփականատերերից մեկը «Ռոստեխ»-ի տնօրեն Սերգեյ Չեմեզովն է: Իսպանիայի իշխանություններն սկսել են ռուսաստանցի գործարարներին պատկանող ակտիվների հայտնաբերման ու սառեցման աշխատանք տանել այն բանից հետո, երբ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայում հատուկ գործողության կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս