Ուկրաինան 1 մլն տոննա գյուղմթերք է արտահանել

Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկային միջանցքով 1 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ փետրվարի 24-ից ի վեր երեք նավահանգիստներից առաջին անգամ արտահանվել է 1 մլն տոննա գյուղմթերք։

«Ուկրաինան եղել է, կա և կլինի համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորների շարքում»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ այս արտահանումը հարյուր հազարավոր աշխատատեղեր է ապահովում ուկրաինացիների համար, ինչպես նաև եկամուտ ապահովում ուկրաինական ընկերությունների ու պետբյուջեի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031