Բաժիններ՝

Թբիլիսիի մերձակայքում հրդեհը մեկուսացվել է. IMEDI

Վրացի հրշեջները մեկուսացրել են հրդեհը Թբիլիսիի մերձակայքի Շավնաբադա լեռան վրա: Օգոստոսի 29-ին այդ մասին հայտնել է IMEDI հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջներն անցած գիշերվա ընթացքում պայքարել են կրակի դեմ, որը հասել էր մինչեւ Թբիլիսին Ռուսթավի հետ կապող մայրուղի: Այս պահին նկատվում են կրակի մի քանի մարմրող օջախներ, շարունակվում է դրանց վերացումը: Թե ինչ տարածություն է ընդգրկել հրդեհը եւ ինչն է դարձել հրդեհի պատճառ, առայժմ չի հաղորդվում:

Հրդեհը Թբիլիսիի մերձակայաքի Շավնաբադա լեռան վրա բռնկել է օգոստոսի 28-ի ցերեկը: Նախնական վարկածով՝ այրվել են թփուտները եւ չոր խոտը: Կրակի դեմ պայքարի համար օգտագործվել է ավիացիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031