Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի տիկին Սանդու,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի տիկին Սանդու, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031