Բաժիններ՝

ԱՄՆ-ում գրեթե 2,6 մլն հեկտար դաշտեր չեն ցանվել հեղեղումների և երաշտի պատճառով

ԱՄՆ-ում շուրջ 6,4 միլիոն ակր (գրեթե 2,6 միլիոն հեկտար) գյուղատնտեսական հողատարածություններ չեն ցանվել եղանակային կատակլիզմների, այդ թվում հեղեղումների եւ երաշտի պատճառով: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության՝ օգոստոսի հաշվետվությունը:

Մասնավորապես, Միացյալ Նահանգների գյուղատնտեսական ճյուղի ներկայացուցիչները չեն կարողացել ցանել ավելի քան 1,2 միլիոն հեկտար դաշտեր, որոնք նախատեսված են եգիպտացորենի աճեցման, եւ շուրջ 400 հազար հեկտար հողեր ցորենի աճեցման համար:

Գործակալության հաշվարկներով՝ չցանված հողատարածությունների ընդհանուր ծավալն այս պահին երեք անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը: Ինչպես նշում է Bloomberg-ը, գյուղատնտեսության նախարարության նոր վիճակագրությունը հայտնվել է հանգուցային պահի, երբ պետք է հասկանալ, թե ԱՄՆ-ը կկարողանա արդյոք արտադրել բավականաչափ եգիպտացորեն եւ սոյա՝ աշխուժացնելու համար մատակարարումները, որոնք կրճատվել են բնական կատակլիզմների եւ Ուկրաինայի իրադրության ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031