
Հացահատիկով բեռնված ևս 3 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից. Թուրքիայի ՊՆ

Պարենային գործարքի շրջանակում այսօր հացահատիկով բեռնված երեք նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն տեղեկացրել էր, որ պարենամթերքի դուրսբերաման համար սևծովյան միջանցքից արդեն 39 նավ է օգտվել։
«Ուկրաինական նավահանգիստներում հացահատիկի բեռնման աշխատանքները շարունակվում են։ Այսօր առավոտվա դրությամբ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնված ևս 3 նավ է դուրս եկել», – ասվում է Twitter–ում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։
Հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ–ին աջակցելու վերաբերյալ և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում Օդեսայից։