Բաժիններ՝

Թուրքիան Հունաստանին մեղադրել է թուրքական ինքնաթիռների ուղղությամբ С-300 համակարգի հրթիռներ արձակելու համար

Թուրքիան Հունաստանին մեղադրել է հետախուզական առաքելություն իրականացնող թուրքական կործանիչների ուղղությամբ ռուսական С-300 համակարգերից հրթիռներ արձակելու համար։

Ինչպես տեղեկացնում է CNN Türk-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

«Թուրքական հերթապահող ինքնաթիռները Հունաստանի կողմից հարձակման են ենթարկվել Կրետե կղզում տեղակայված С-300 համակարգի հրթիռներով»,-ասել է աղբյուրը։

Նշվում է, որ թուրքական F-16 ինքնաթիռները«ցամաք-օդ» տեսակի հրթիռ են ֆիքսել Հռոդոս կղզուց դեպի արևմուտք՝ Էգեյան ծովում։

Հաղորդվում է, որ չնայած այդ գործողությանը, թուրքական ինքնաթիռներն իրականացրել են իրենց առջև դրված ծնդիրն ու վերադարձել բազա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031