
Շրի Լանկան կբարձրացնի տուրիստական այցագրերի արժեքը

Շրի Լանկայի իշխանությունները որոշում են ընդունել դեկտեմբերի 1-ից բարձրացնել տուրիստական այցագրերի արժեքը, հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Այսպես, 180 օր գործողության ժամկետով մուտքի էլեկտրոնային թույլտվության համար վճարը 35 դոլարից կավելանա մինչև 50 դոլար՝ չափահաս զբոսաշրջիկի համար, հաղորդել են Մոսկվայում Շրի Լանկայի դեսպանությունում և «Ինտուրիստ»-ում:
Նույնքան գումար պետք է վճարել 30 օր գործողության ժամկետով էլեկտրոնային թույլտվության համար՝ կրկնակի այցելության հնարավորության դեպքում: Առցանց էլեկտրոնային թույլտվություն ձևակերպելիս կպահանջվի օտարերկրյա բանկի քարտ կամ այդ ծառայությունը կարելի է ստանալ տուրօպերատորներից ուղեգրի ամրագրման դեպքում:
Տուրիստական այցագիրը ժամանելուն պես ստանալու դեպքում դրա համար հարկավոր է վճարել 60 դոլար՝ նախկին 40 դոլարի փոխարեն:
Մինչև 12 տարեկան երեխաների համար մուտքի թույլտվությունը ձևակերպում են անվճար: Շրի Լանկա է թռչում երկու ռուսաստանյան ավիաընկերություն: