Ռուսաստանը և Իրանը ավտոմեքենաների արտահանման մասին հուշագիր են ստորագրել
Թեհրանը Մոսկվայի հետ հուշագիր է ստորագրել 300 միլիոն դոլարի իրանական ավտոմեքենաների արտահանման շուրջ, հայտնել է Իրանի ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամադռեզա Նաջաֆի Մանեշը: Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Հուշագիր է ստորագրվել այս երկիր (Ռուսաստան) 300 միլիոն դոլարի ավտոմեքենաների արտահանման շուրջ»,- ասել է արտադրողների ասոցիացիայի ղեկավարը: Իրանում ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվում է Iran Khodro (IKCO) խոշորագույն ընկերությունը:
Այդ մակնիշի հայտնի մոդելների թվում կարելի է նշել Samand սեդանը, որը պատրաստվել է Peugeot 405-ի բազայի վրա: Թողարկվում են նաև Peugeot վերափոխված ավտոմեքենաներ, Haima և Dongfeng չինական մակնիշների քրոսովերներ:
2021 թվականին Իրանում թողարկվել է կոմպակտ Tara սեդանը, որը վերափոխված է Peugeot 301 մոդելից: Այժմ ընկերությունը պատրաստվում է գործարկել Rira նոր մոդելը, որը կառուցված է Peugeot 208, 508 և 2008 մեքենաների մոդելով, ինչպես նաև Citroen C-Elysee-ն: