
Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը 265 միլիոն եվրոյով տուգանել է Meta-ին

Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Meta (Facebook)-ին 265 միլիոն եվրոյով՝ տվյալների արտահոսքի համար:. Այս մասին գրել է Ռիա Նովոստին:
«Տվյալների պաշտպանության հանձնաժողովն այսօր հայտնել է հետաքննության ավարտի մասին՝ սահմանելով 265 միլիոն եվրո տուգանք Meta կազմակերպության նկատմամբ և պարտադրել, որ վերջինս մի շարք վերականգնողական միջոցառումներ իրականացնի»,-նշվում է կայքում:
Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը հետաքննությունը սկսել էր նախորդ տարվա ապրիլին՝ հիմնվելով անձնական տվյալների արտահոսքի մասին՝ մամուլի հրապարակումների վրա:
Meta կազմակերպության ներկայացուցիչը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, որ դեռ քննարկելու են՝ որոշումը դատական կարգով բողոքարկելու են, թե ոչ:
«Տվյալների արտահոսքն անընդունելի է և հակասում է մեր կանոններին»,- ասել է Meta-ի ներկայացուցիչը: