Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրի COVID- վիճակագրությունը. վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 13 հազար 277 թեստ եւ հայտնաբերվել է վարակման 663 նոր դեպք:
Կորոնավիրուսի համավարակը 2020 թվականին հանգեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր կյանքի տեւողության ինդեքսի առավել մեծ տարեկան կրճատման: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգների հետազոտությունը:
Լիոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա առարկա են նետել, որը նման է ձվի: Այդ մասին գրում է Lyon Mag տեղական հրատարակությունը:
«Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ»։
2020թ․ սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․
«Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտության ընթացքում կորցրել են իրենց մտերիմներին: Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնել անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը»,-նշել է Կլաարը:
«Պատերազմից մեկ տարի անց ունենք ավելի ծանր իրավիճակ, քան ունեինք մեկ տարի առաջ այս օրը, որովհետև երբ պայթեց առաջին ականը, մենք մտածում էինք, որ, ի վերջո, խաղաղության վերջին փամփուշտը պետք է մեր զինվորը կրակի, և դրանով հաստատվի խաղաղություն, այսինքն՝ մենք միանշանակ պետք է հաղթենք պատերազմում: Դա ավելի շատ խաղաղության սպասում էր, քան արհավիրքի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով՝ մեր զինվորը, մեր ազգը շատ ծանր ձևով դավաճանվեց:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) թեկնածու Ֆրանցիսկա Գիֆայն առաջին կինը կդառնա Բեռլինի բուրգոմիստրի (քաղաքագլուխ) պաշտոնում:
Ձերբակալվածը մեղադրվում է պետական իշխանությամբ օժտված անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե արտաքին քաղաքական կոնսենսուսում ներգրավված ուժային կենտրոններն ընտրություններից առաջ համոզված լինեին, որ Հայաստանում կա այլ ներքին քաղաքական օպերատոր, որը կսպասարկի այդ օրակարգերը (պայմանական՝ թուրք-ադրբեջանական օրակարգը), ապա չի բացառվում, որ այդ պարագայում Հայաստանում հունիսին ընտրություններով կարող էր լինել նաև իշխանափոխություն:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և այդ պատերազմից դասեր քաղելուն, նկատեց՝ դասեր քաղելու համար մեկ տարին բավարար չէ, քանի որ պետք է հասկանալ ու ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
Ըստ զեկույցի նախագծի՝ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար ողբերգական հետևանքների կապակցությամբ: Նշվում է, որ կոնֆլիկտը ունեցել է երկու խոշոր բռնկում, որոնցից մեկը տևել է 1991 թ. վերջերից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմն էր:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է այն մասին, որ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները: Այդ մասին հաղորդել է The Hill-ը:
Բելառուսա-լեհական սահմանի վրա ձերբակալված բազմաթիվ անօրինական միգրանտներ ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը:
Միակ բանը, որը Սերժ Սարգսյանը մղձավանջային երազում անգամ չէր կարող պատկերացնել, հայկական հողում այնպիսի սատանայի, չմարդու ծնունդն էր, որը կգնար արյունալի չարագործության հայ ժողովրդի դեմ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կրետեի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղում:
Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ է տարել Բուդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը։
Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, որ վերջին քննադատական զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գործընկերության կարևորությունը: Պետությունները կարող են նաև ժամանակ առ ժամանակ կարծիքների տարբերություններ ունենալ: Մենք հավատում ենք, որ դրանք կարելի է հաղթահարել երկխոսության միջոցով ՝ փոխադարձ հարգանքի շրջանակներում:
Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը դիտարկում է տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում և այդ պատճառով այս հարցում հանդես է գալիս ոչ միայն որպես միջնորդ, այլև առաջ է տանում իր ընդգծված շահերը, հետևապես՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղավորելու է հենց իր շահերի համատեքստում, հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող վնասել հայ-ռուսական հարաբերություններին։ 168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով.
Բրիտանիայում սիրահար զույգը այնքան բուռն է սիրով զբաղվել ավտոմեքենայի մեջ, որ վթարի է ենթարկվել: Նրանց ավտոմեքենան շրջվել է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսային բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների միջև լարվածության աճի ֆոնին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա տեղական իշխանության մարմինների ընտրություններին, իրականում չի կարող դա անել։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կիրակի լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Kering SA ֆրանսիական հոլդինգը, որին պատկանում են Gucci, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Brioni և Yves Saint Laurent նորաձևության ապրանքանիշերը, հայտարարել է, որ չի օգտագործի կենդանիների մորթի:
Իսպանական Պորտիքսոլ կղզու ծովում հայտնաբերվել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ոսկեդրամների ամենամեծ հավաքածուներից մեկը:
Գերմանիայում սկսվել են Բունդեսթագի ընտրությունները։ Կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով ՝ ձայնի իրավունք ունեն երկրի մոտավորապես 60,4 մլն բնակիչներ, հենց նրանք կորոշեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ:
Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է ստանալու: