Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ՍԱՀ-ի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել է 338 զինյալ և վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի Շուշի քաղաքում նոր մզկիթ է կառուցվելու, փոխանցում է haqqin.az-ը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 16-20-նն անցկացվելիք վարժանքներին ներգրավվելու է շուրջ 15000 անզնակազմ, մինչև 300 միավոր տանկ և զրահատեխնիկա, 400 միավոր հրթիռահրետանային միջոց, 50 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ։
Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորությունից:
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբայդան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի եթերում ապստամբության է կոչել Իսրայելի արաբ քաղաքացիներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Երուսաղեմում տիրող իրավիճակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ`այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Էրդողանի գրասենյակին:
Տաջիկստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ Սիրոջիդդին Մուհրիդինը և Ռուսլան Կազակբաևը քննարկել են տաջիկա-ղրղզական սահմանի իրադրությունը:
Ռուսաստանը պլանավորում է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցության և նոր շուկաներ մուտքի ընդլայնման համար:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին։
Գազայի հատվածին Իսրայելի շարունակվող հրթիռահարվածների զոհերի թիվը հասել է 35-ի:
Մայիսի 12-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզու ափի մոտ: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում։
Չինաստանի բնակչությունը հասել է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդու՝ 2010 թվականից ի վեր ավելանալով 72 միլիոնով կամ 5,38 տոկոսով: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները։
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք, որից 963-ը գրանցվել է Թբիլիսիում:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 – 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով միասին լուսանկարվելով Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր առաջին արտասահմանյան այցերը՝ որպես երկրի վարչապետ, և առաջին կանգառը Բաքուն էր, երկրորդը՝ Երևանը: Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Նախիիջևանում ռազմական օդանավակայանի բացմանը, դրա նպատակներին ու հնարավոր վտանգներին, նշեց, որ օդանավակայանի բացումը վաղուցվա ծրագիր չէ, և այն կառուցելու մտահղացումը եղել է հենց պատերազմի օրերին։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ պնդել է՝ 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որն իրենց բաժանում է Նախիջևանից, կբացվի: Ավելին՝ նա վստահեցրել է՝ հարցը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է: Ի դեպ, ինչպես նախկինում, այս անգամ ևս Ալիևը շեշտել է՝ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այս հարցը քննարկում է ռուսական կողմի հետ։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ իրադարձությունները, որոշումները կազդվեն կամ ռուս-թուրքական բևեռից, կամ արևմտյան, այսինքն՝ Միացյալ Նահանգների: Նրա որակմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան, միմյանց հետ ունենալով խնդիրներ բոլոր գոտիներում, ունեն ընդհանուր շահեր՝ «պաշտպանվել» Արևմուտքից կամ պայքարել Արևմուտքի դեմ, շահեր՝ տուրիզմ, էներգետիկ և տնտեսական համագործակցություն:
Վրաստանի «Ազգային միասնական շարժում» (ԱՄՇ) ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը երկրի խորհրդարան մտնելու կամ չմտնելու որոշումը կընդունի մեկ շաբաթ անց:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, եւ այժմ իրականացվում է բանավեճերի նման ձեւաչափի նախապատրաստում:
Մայիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պաղեստինաիսրայելական վերջին լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19 թվականների Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահագների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։
Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից պատվիրակություններ են ժամանել Դոնեցկ՝ մասնակցելու Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում։